08/12/2017 12:34
Էրդողանը, ժամանելով Հունաստան, պահանջել է վերանայել սահմանները
Վերջին 65 տարվա ընթացքում առաջին անգամ Հունաստան կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խախտել է դիվանագիտական բոլոր նորմերը՝ հանդիպումները վերածելով լեզվակռվի, հայտոնւմ է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պատմական այցի առաջին օրը Էրդողանը հայտարարել է, որ 1923 թվականի Լոզանի համաձայնագիրը, որով Թուրքիայի և Հունաստանի միջև սահմաններ է նախանշել, արդարացի չի իրականացվում:
Հունաստանի նախագահն իր հերթին հայտարարել է, որ Լոզանի համաձայնագիրը վերանայելու որևէ տարբերակ չի տեսնում: