11/12/2017 14:18
Մադուրո. Ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցի նախագահի ընտրություններին
Ընդդիմադիր կուսակցությունները և դրանց առաջնորդները չեն մասնակցի երկրում կայանալիք նախագահի ընտրություններին, որոնք նախատեսված են 2018 թվականին, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է «Интерфакс»-ը:
Այս որոշումը, նրա խոսքով, կայացրել է Ազգային սահմանադիր ժողովն այն բանից հետո, երբ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունենրին, և դրանք բոյկոտելու կոչ էր անում:
Մադուրոն հայտարարել է, որ հիմնական ընդդիմադր կուսակցությունները՝ «Արդարությունն ամենից վեր է» և «Ժողովրդի կամք», «այսօրվանից դադարում են գոյություն ունենալ»: Արևմտյան դիտորդները, գնահատելով նախագահի հայտարարությունը, նշում են, որ Մադուրոն ձգտում է իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունը և առաջիկա ընտրություններում վերացնել վտանգավոր մրցակիցներին: