12/12/2017 11:24
2018թ. հոկտեմբերին Հայաստան կայցելի Ֆրանսիայի նախագահը. դեսպան
2018թ.-ի հոկտեմբերին Ֆրանսիայի Հանրապետության նախագահը կայցելի Հայաստան, այս մասին լրագրողներ հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Ֆրանսիայի Հանրապետության նախագահն ավանդաբար մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որն այս անգամ անցկացվելու է Հայաստանում: Այս ամենը պաշտոնապես կհաստատվի գալիք տարվա ընթացքում, բայց մենք արդեն աշխատում ենք Ֆրանսիայի նախագահի այցի կազմակերպման ուղղությամբ», - ասաց Ժոնաթան Լաքոտը:
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին Հայաստանը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի նախագահությունը: