12/12/2017 17:46
Պուտինն աջակցում է Օլիմպիական խաղերի վերաբերյալ Օլիմպիական կոմիտեի որոշմանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցում է Օլիմպիական կոմիտեի որոշմանը, որով ռուս մարզիկները, ովքեր պատրաստ են մասնակցել 2018 թվականին Օլիմպիական խաղերին, կարող են հանդես գալ չեզոք կարգավիճակում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Известия»-ն:
«Օլիմպիական նիստը կայացել է, որոշումն ընդունվել է, այդպիսով, կարելի է խոսել միայն նախագահի կողմից աջակցության մասին», — Պեսկովին մեջբերում է ТАСС-ը: