12/12/2017 14:27
Ականի պայթյունից տուժած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ամպուտացվել է նրա ոտնաթաթը
Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ականի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդ քաղաքի հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը:
«Զինծառայողի վիճակը կայուն է, ամպուտացված է նրա ոտնաթաթը: Կյանքին վտանգ չի սպառնում», - ասաց հոսպիտալի պետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 11-ին` ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.):