12/12/2017 17:19
Մի շարք երկրներ զրկվել են գազից Ավստրիայի գազահանգույցում տեղի ունեցած պայթյունի պատճառով
Իտալիային, Սլովենիային, Հունգարիային գազի մատակարարումները դադարեցվել են Ավստրիայի Բաումգարտենի OMV գազահանգույցում տեղի ունեցած պայթյունից հետո, հայտնել է Ավստրիայի կարգավորիչը, փոխանցում է РИА Новости-ն:
«Իտալիայի, Սլովենիայի և Հունգարիայի ուղղությամբ տարանցիկ մատակարարումները ներկայում դադարեցված են: Մենք աշխատում ենք արագ վերացնել սահմանափակումները: Թե սահմանափակումները երբ կարող են հանվվել, ներկայում պարզ չէ», - ասված է E-Control գազի կարգավորիչի հաղորդագրության մեջ:
Այսօր առավոտյան Բաումգարտենի OMV գազահանգույցում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով, Կարմիր խաչի տվյալներով՝ մահացել է մեկ և վիրավորվել 18 մարդ: Գազահանգույցի աշխատանքը լիովին դադարեցված է: