12/12/2017 15:11
Իտալիայում մաֆիայի հետ կապի մեղադրանքով 48 մարդ է ձերբակալվել
Իտալիայի ոստիկանությունը Կալաբրիայում 48 մարդ է ձերբակալել «Նդրանգետա» մաֆիոզ խմբավորման հետ կապի մեղադրանքով, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Ձերբակալվածները կասկածվում են հանցավոր դավադրության, վնասի հասցման, շորթման, արժեքավոր իրերի ապօրինի տեղափոխման և զենքի ապօրինի պահման համար: 44 մարդ ձերբակալվել է, մնացածը գտնվում են տնային կալանքի տակ:
Խուզարկության արդյունքում ոստիկանությունը առգրավել է ընդհանուր առմամբ 25 մլն եվրոյի թանկարժեք իրեր: