12/12/2017 12:09
Խնդիրը գողանալը չէր, այլ գումարը փոշիացնելը, ճիշտ չեք հասկացել նախագահին. Սեյրան Սարոյան
Ճիշտ ա ասում նախագահը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով ՏԻՄ համաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին, որ այսուհետ համայնքապետերի թալանը չի ներվելու և ամոթ է, որ համայնքի փողերը տուն են տանում:
Դիտարկմանը, թե արդյոք այս հայտարարությունը չի փաստում, որ համայնքները շատ են թալանվել, Սարոյանն ասաց.
«Ի՞նչ իմանամ, ես ռևիզո՞ր եմ։ Նախագահը, որ մի բան ասում է, ուրեմն գիտի, որ ասում է: Ասեց չէ՞, որ ինչ-որ մի տեղ նոր ենք, նոր ենք վերականգնվում: Կարողա թերություն ա, ճիշտ չի ծախսվել։ Էսօր մեր համայնքապետերը ո՞նց են ընտրվում։ Իրենց ազգությունը շատ էր լինում, դառնում էին գյուղապետ, էդ փողերը ծախսում էին ոչ թե նորմալ տեղերում, այլ ոնց ուզեին։ Խնդիրը գողանալը չէր, ճիշտ չեք հասկացել նախագահին, այլ փոշիացնելը, էդ փողերը չի կարելի փոշիացնել» , - նշեց Սարոյանը։
Դիտարկմանը, թե նախագահը շեշտել է, որ գումարներն այլևս տուն չեն տարվելու՝ պատգամավորն ասաց. «Դե բա փոշիացնում ա, մի բան էլ պետք ա տուն տանի»: