13/12/2017 18:05
2017 թվականի ավարտին 262 լրագրող աշխարհի տարբեր երկրներում անազատության մեջ է
2017 թվականի ավարտին 262 լրագրող աշխարհի տարբեր երկրներում գտնվում է բանտարկության մեջ, ասվում է «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» (CPJ) զեկույցում:
«Դեկտեմբերի 1-ի տվյալով՝ 262 լրագրող աշխարհի տարբեր երկրներում գտնվում է բանտարկության մեջ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշն աճ է գրանցել: 2016-ին ձերբակալված լրագրողների թիվը կազմել է 259», - ասվում է զեկույցում:
Ամենից մեծ թվով լրագրողներ անազատության մեջ պահվում են Թուրքիայում (73), Չինաստանում (41) և Եգիպտոսում (20):