13/12/2017 14:50
Apple-ի ամենահզոր համակարգիչը վաճառքի կհանվի դեկտեմբերի 14-ին
iMac Pro մոնոբլոկը վաճառքի կհանվի դեկտեմբերի 14-ին: Այս մասին հաղորդվում է Apple-ի կայքում, փոխանցում է Life.ru-ն:
Հայտնի չէ՝ հնարավոր կլինի համակարգիչը ձեռք բերել արդեն այդ օրը, թե հինգշաբթի միայն նախնական պատվեր անել հնարավոր կլինի: Ներքին աղբյուրները հայտնում են, որ ընկերությունը ծրագրում է գնորդներին մոնոբլոկերի առաջին խմբաքանակն ուղարկել մինչև տարվա վերջ:
iMac Pro-ն կլինի Apple-ի ամենահզոր համակարգիչը: Այն կունենա 27-դյույմանոց Retina-դիսփլեյ 5К կետայնությամբ, 8-, 10- կամ 18-միջուկանի Xeon պրոցեսոր, միբնչև 32 Գբայթ օպերատիվ հիշողություն, Radeon Pro Vega 56 գրաֆիկական պրոցեսոր 2 Գբայթ հիշողությամբ և 1 Տբայթ-անոց SSD-կուտակիչ: iMac Pro-ի գինը կսկսվի 4999 դոլարից: