13/12/2017 14:16
Թուրքիայի նախագահը մահմեդական երկրներին կոչ է արել Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը մահմեդական երկրներին կոչ է արել Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչել: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին Էրդողանը հայտարարել է Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Երուսաղեմի հարցին նվիրված գագաթաժողովի բացման ժամանակ ելույթի ընթացքում, փոխանցում է TREND-ը:
Էրդողանը նշել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու (Դոնալդ Թրամփի) որոշումը ծառայում է արմատական հոսանքների շահերին:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը դատապարտած պետություններին:
Հիշեցնենք՝ այսօր Ստամբուլում ընթանում է Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Երուսաղեմի հարցին նվիրված գագաթաժողովը, որին մասնակցում են կազմակերպության անդամ-երկրների ղեկավարները: