13/12/2017 15:22
«Ռոսպոտրեբնադզորը» տաղավարներում պլաստիկե բրինձ է փնտրում
«Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը ստուգում է տեղեկություններն այն մասին, որ ռուսաստանյան առևտրի ցանցերից մեկը պլաստիկից պատրաստված բրինձ է վաճառում: Այս մասին տեղեկությունները օրերս են հայտնվել սոցիալական ցանցերում:
Ինչպես հայտնել են ТАСС-ին՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը վերահսկողական միջոցառումներ է ձեռնարկել այն վայրերում, որտեղ գրանցվել են նման հաղորդագրությունները: Մասնավորապես, ծառայությունը կստուգի կասկածելի բրնձի որակը և անվտանգությունը, նաև կից փաստաթղթերն ու ապրանքային պիտակավորումները:
Միևնույն ժամանակ, գործակալությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս չվստահել տեղեկատվության պատահական աղբյուրներին: