13/12/2017 16:21
Հայաստանի քաղաքացիները ձերբակալվել են` Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի ամենահին աշխատակցին սպանելու կասկածանքով
Մարիինյան թատրոնի ամենահին աշխատողին սպանելու կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի երկու քաղաքացիներ:
Ռուսաստանի Քննչական կոմիտեի հաղորդմամբ, սպանությունը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 21-ին, տուժողի բնակարանում: Հանցագործության կասկածանքով ձերբակալվել են 1983 և 1984 թթ. ծնված ՀՀ երկու քաղաքացի, նաև 1975 թ. ծնված բարեգործական հասարակական կազմակերպություններից մեկի աշխատակցուհին:
Հետաքննության վարկածով, մի քանի ամսվա ընթացքում կասկածյալը, որը հոգ էր տանում տուժողի մասին, նյութական օգուտ ստանալու նպատակով երկու ծանոթների հետ միասին որոշել է սպանել նրան:
Հանցակիցներից մեկը խեղդել է կնոջը, որից հետո նրանք գողացել են տուժողի բանկային քարտը, նաև հեղինակավոր երգչի ինքնագրով հին լուսանկարը: