13/12/2017 18:42
ԱՄՆ-ն երբեք ազնիվ միջնորդ չի եղել Մերձավոր Արևելքում, հայտարարել է Ռոհանին
Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը ցույց է տալիս հարգանքի բացակայությունը պաղեստինյան կողմի իրավունքների նկատմամբ և ապացուցում է, որ Նահանգները չի կարող ազնիվ միջնորդ լինել Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացում, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է РИА Новости-ն:
«Ամերիկյան վարչակազմի վերջերս ընդունած որոշումը հասկանալ է տվել, որ ԱՄՆ-ը փորձում է ապահովել սիոնիստների շահերը և ոչ մի հարգանք չունի պաղեստինցիների օրինական իրավունքների նկատմամբ: ԱՄՆ-ը երբեք ազնիվ միջնորդ չի եղել և երբեք էլ չի լինի», - գրել է Ռոհանին իր Twitter-ում:
The recent decision by the US admin made it clear that the US is only seeking to secure the maximum interests of the Zionists and has no respect for the legitimate rights of Palestinians. The US has never been an honest mediator and will never be. #FreePalestine #OIC
— Hassan Rouhani (@HassanRouhani) 13 декабря 2017 г.