13/12/2017 17:50
Աբբաս. Ամբողջ աշխարհը դեմ է ԱՄՆ-ի Երուսաղեմի մասին որոշմանը
ԱՄՆ-ն իրավունք չունի միակողմանի որոշումներ կայացնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակելու հետ կապված և որ ամբողջ աշխարհը դեմ է այդ որոշմանը, հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը, փոխանցում է РИА Новости-ն:
«Թրամփը ցանկանում է նվիրել Երուսաղեմն Իսրայելին, կարծես նա միակն է աշխարհում, ով կարող է որոշումներ կայացնել և ում խոսքը կշիռ ունի: Ճապոնիայից մինչև Կանադա՝ բոլոր երկրները դեմ են այս որոշմանը, նույնիսկ նրանք, ովքեր միշտ սովոր են եղել լինել ԱՄՆ-ի կողքին: Մենք պատրաստվում ենէ չեղյալ հայտարարել Իսրայելի հետ ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները», — հայտարարել է Աբբասը::