13/12/2017 16:11
ԴԱՀԿ-ում քննարկվել են Ծառայության կենտրոնական մարմնի կողմից 2018 թվականին իրականացվելիք հիմնական միջոցառումները
Այսօր ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի և կենտրոնական մարմնի բաժինների պետերի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ծառայության կենտրոնական մարմնի կողմից 2018 թվականին իրականացվելիք հիմնական միջոցառումները՝ ըստ իրենց ժամանակացույցերի:
ԴԱՀԿ-ից հայտնում են, որ կենտրոնական մարմնի բաժինների պետերն օրակարգում ներառված 100-ից ավել հարցերի շուրջ հանդես են եկել առանձին զեկույցներով՝ մանրամասն ներկայացնելով հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք առանցքային միջոցառումների կարևորությունը, հիմնավորվածությունը և հստակ ժամանակացույցը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է համապատասխան բաժինների պետերին խիստ հետևողական լինել նախանշված միջոցառումների՝ պլանավորված ժամկետում իրականացման ուղղությամբ:
Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ գալիք տարվա միջոցառումների հաջող իրականացումը պայմանավորված է Ծառայության յուրաքանչյուր աշխատակցի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով: