13/12/2017 13:39
Թիլերսոն. ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխվի երեք տարուց ոչ շուտ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխվի երեք տարուց ոչ շուտ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով The Times of Israel-ին:
Ավելի վաղ Երուսաղեմի գործերի նախարար Զեև Էլքինը հայտարարել Էր, որ ԱՄՆ-ից մի քանի տարի կպահանջվի հողատարածք գտնելու և անվտանգության բոլոր պահանջներին համապատասխանող նոր դեսպանատուն կառուցելու համար: Նա հույս էր հայտնել, որ դա տեղի կունենա հնարավորինս կարճ ժամկետում:
«Դա այն բանը չէ, որը տեղի ունենա միանգամից: Հավանաբար՝ երեք տարուց ոչ շուտ, և դա բավականին հավակնոտ է», -հրատարակությունը մեջբերում է Թիլերսոնի խոսքը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին և կարգադրել Թել Ավիվից այնտեղ տեղափոխել Միացյալ Նահանգների դեսպանատունը: Այդ հայտարարությունը բողոքների ալիք է բարձրացրել ամբողջ աշխարհում