13/12/2017 12:33
Խորհրդարանն ընդհատեց աշխատանքները
Հայաստանի Ազգային ժողովը այսօր մի շարք օրինագծերի քվեարկությունից հետո ընդհատեց աշխատանքները:
ԱԺ նիստը վարող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարց, որ այսօր առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումները կմեկնարկեն վաղը՝ դեկտեմբերի 14-ին:
«Մենք կունենանք բավականին ժամանակ աշխատելու համար», - հայտարարեց ԱԺ խոսնակը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է հարկային օրենսդրության և տնտեսական ոլորտին վերաբերող նախագծեր: