13/12/2017 16:55
Հնդկաստանում ամբողջ գյուղը փրկել է ցեխի մեջ թաղված փղին
Հնդկաստանի Քերալա նահանգի բնակիչներն ավելի քան մեկ ժամ փրկել են 20-ամյա փղին, որը թաղվել-մնացել է ցեխի մեջ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Կենդանուն վախեցրել է անցնող գնացքի աղմուկը: Փիղը սկսել է փախչել, բայց ընկել է երկաթուղու մոտակա ցեխի մեջ: Այնտեղ կենդանուն տեսել են տեղի բնակիչները:
Խեղդվող կենդանուն օգնելու է դուրս եկել ամբողջ գյուղը: Փղի գլխին և ոտքերին պարաններ են կապել և սկսել տրակտորով դուրս քաշել ցեխից: