13/12/2017 17:03
Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է չինական «Avik» շինարարական ընկերության ներկայացուցիչներին։
«Avik» ընկերությունը, որն մասնագիտացած է առավելապես ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման աշխատանքներում, ցանկություն ունի մասնակցելու առաջիկայում Հայաստանում նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերին:
Ընկերության ներկայացուցիչները նախարարին տեսահոլովակով ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ցանցի բարելավման և զարգացման իրենց ծրագիրը, որում հաշվի էին առնված մեր երկրի ռելիեֆային, սեյսմիկ և կլիմայական առանձնահատկությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինական մի շարք ծրագրերի մանրամասներ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել մանրամասն ուսումնասիրել հետագա համագործակցության հնարավորությունները: