13/12/2017 17:41
Չինացիները ստեղծել են եռակի էժան iPhone X
Չինական Leagoo ընկերությունը պատրաստվում է ներկայացնել S9 սմարթֆոնը, որը iPhone X մոդելի կրկնօրինակն է:
Առաջին հայացքից շատ դժվար է հեռախոսների 2 մոդելներն իրարից տարբերել: Նշվում է, որ դիզայներները մինչև ամենավերջին դետալը կրկնօրինակել են iPhone X-ի արտաքին տեսքը:
Սակայն ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա չինացի մասնագետներին չի հաջողվել կրկնօրինակել FaceID դիմաճանաչողական գործառույթը, որի փոխարեն կա միայն մատնահետքի ճանաչման սքաները, գրում է The Verge պորտալը:
Հեռախոսը կարժենա 300 դոլար, այսինքն՝ iPhone X-ից եռակի էժան:
Would you buy an Android iPhone X clone for under $300? https://t.co/LHuxp6QpT1 pic.twitter.com/xdu5sWPSta
— The Verge (@verge) 12 декабря 2017 г.