13/12/2017 19:36
Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Դեկտեմբերի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայենի հետ, ով Վրաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Պեռնիցկին է, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Դուայենը շնորհավորել է դեսպան Սադոյանին նշանակման առթիվ և մաղթել բեղմնավոր գործունեություն։
Դեսպան Սադոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դուայենին ընդունելության համար և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում նրանք կունենան սերտ համագործակցություն։
Կողմերը մտքեր են փոխանակել Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից նախատեսված ծրագրերի և տարբեր նախաձեռնությունների, ինչպես նաև հայ-չեխական երկկողմ հարաբերությունների մասին։