13/12/2017 20:38
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ասիական զարգացման բանկից 40 մլն ԱՄՆ դոլարի վարկ վերցնելու մասին օրենքի նախագիծը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 13-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այսօր խորհրդարանը՝ 61 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն ՀՀ-ին կտրամադրվի 40 մլն ԱՄՆ դոլարի վարկ: