13/12/2017 19:20
Վլադիմիր Գասպարյանը այցելել է Ոստիկանության զորքերի հասարարական կարգի պահպանության զորամաս (Տեսանյութ)
Դեկտեմբերի 13-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելել է Ոստիկանության զորքերի հասարարական կարգի պահպանության զորամաս և ներկա եղավ մարտավարամասնագիտական վարժանքներին, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել երկրի սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշապատին:
Վարժանքի ընթացքում արագ արձագանքման խմբերը ներկայացրել են հանրային տարածքում զինված խմբի ծրագրերը խափանելու և ապօրինի զինյալներին վնասազերծելու գործողություններ:
Վարժանքի ավարտին ներկայացվել է ձեռնամարտի հնարքների համալիր:
Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել ոստիկանության զորքերի բարոյահոգեբանական, կամային, մարտավարամասնագիտական պատրաստականությունը և կարևորեց Զորքերի դերը հասարակական կարգի ապահովման ու հանրային անվտանգության պահպանման գործում:
Ոստիկանության պետը շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների կենցաղի և մասնագիտական պատրաստության պայմաններին, ստուգել ձմեռային շրջանի նախապատրաստական աշխատանքի արդյունքները:
Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը, ուղեկցող սպաների և ոստիկանության զորքերի հրամանատարության ու զինծառայողների հետ, մասնակցել է զինվորական ճաշի: