13/12/2017 18:52
Տարտուսում կստեղծվի ռուսական լիարժեք ռազմածովային բազա
Սիրիայի Տարտուս քաղաքում կստեղծվի ռուսական լիարժեք ռազմածովային բազա, «Интерфакс»-ին հայտնել է ՌԴ-ի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ ծովակալ Վիկտոր Կրավչենկոն:
«Դա կամրապնդի Միջերկրական ծովում մեր նավատորմի օպերատիվ հնարավորությունները և ամբողջությամբ վերցված Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արևելքում», - ասել Է Կրավչենկոն:
Նա նշել է, որ ավելի վաղ Տարտուսում Ռուսաստանը նյութատեխնիկական ապահովման կետ ուներ, «դա փոքր տարածք է, ընդլայնելով տարածքը՝ մենք ռազմածովային բազա ենք ստեղծում»:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Պետդումա վավերացման է ներկայացրել Տարտուս նավահանգստի շրջանում ՌԴ-ի ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետի ընդլայնման մասին ՌԴ-ի և Սիրիայի միջև կնքված համաձայնագիրը: