13/12/2017 14:30
Ճապոնիայում ամերիկյան ռազմական ուղղաթիռից պոկված ապակին ընկել է աշակերտի վրա
Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայում մի աշակերտ վնասվածք է ստացել երկնքից իր վրա ընկած ապակու կտորի պատճառով, որը հավանաբար, պոկվել է այդտեղով թռչող СH-53 ամերիկյան ռազմական ուղղաթիռից, հայտնում է RT-ն` հղում անելով NHK-ին
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ապակին ունեցել է մոտ 1 քմ մակերես: Այն ընկել է մարզահրապարակի վրա, որտեղ գտնվել է 30 երեխա ու մի քանի ուսուցիչ: Միջադեպի հետևանքով վնասվել է երեխաներից մեկի ձախ ձեռքը:
Այժմ ոստիկանությունը պարզում է կատարվածի մանրամասները: