13/12/2017 19:00
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժել է Իրանի քաղաքացի
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 15:35-ին, ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Lexus LX570» մակնիշի 73D74810 (վարորդ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1966 թ. Հաբիբ Օլլահ Հաբիբ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10մ գլորվել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորները ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և ուղևոր՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1979 թ. ծնված Ռօհլան Հաբիբ Վավյավին հոսպիտալացվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: