14/12/2017 17:38
Արսեն Բաբայան. Հերմինե Նաղդալյանի բջջային հեռախոսակապի վարձը ԱԺ աշխատակազմը չի վճարում
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հերքել է «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը, թե ԱԺ աշխատակազմը շարունակում է վճարել պատգամավոր Հերմինե Նաղդալյանի բջջային հեռախոսակապի վարձավճարները:
«Այդ տեղեկությունները սուտ են ամբողջությամբ: Մենք դեռևս նոյեմբերի 20-ին հայտնել ենք, որ տիկին Նաղդալյանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն այն մասին, որ իր հեռախոսահամարի հետագա բոլոր վճարումները կատարվելու են իր անձնական միջոցների հաշվին», - նշել է Ա.Բաբայանը: