«Գործ տվո՞ղ», թե՞ ազդարար. Պաշտոնյաների դեմ հաղորդում քաղաքացիները կարող են ներկայացնել Գլխավոր դատախազություն՝ անանուն, օն-լայն

14/12/2017 15:51

«Գործ տվո՞ղ», թե՞ ազդարար. Պաշտոնյաների դեմ հաղորդում քաղաքացիները կարող են ներկայացնել Գլխավոր դատախազություն՝ անանուն, օն-լայն


Օրերս վարչապետի նախագահությամբ տեղի ունեցած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում, ինչպես նշվել էր պաշտոնական հաղորդագրության մեջ, Կարեն Կարապետյանին է ներկայացվել Ազդարարման համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքը՝ կառավարության որոշման մշակված նախագծերը:

Ազդարարման համակարգի մասին օրենքը, հիշեցնենք, խորհրդարանն ընդունել էր այս տարվա ամռանը: Ազդարարման ինստիտուտը Հայաստանում կներդրվի 2018-ի հունվարի 1-ից: Այն ներկայացվել էր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում: Որոշ պատգամավորների կողմից այն համարվեց «գործ տվողի ինստիտուտ»:

Ազդարարման տեսակները երկուսն են՝ ներքին, երբ ազդարարը իր անմիջական ղեկավարի հանցագործությունների մասին է հայտնում իրավապահներին: Իսկ արտաքին ազդարարման դեպքում ազդարարը իրավասու մարմնին է հանցագործության մասին հաղորդում ներկայացնում: Ազդարարը կարող է գաղտնի պահել իր անունը, իսկ նրա տված հաղորդումը լինելու է անանուն: Ազդարարի տված հաղորդումը կարող է պարունակել տեղեկություն կոռուպցիոն բնույթի հանցագործության, շահերի բախման, էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության: Ազդարարները հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու են իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը:

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության վարչության առաջատար մասնագետ Արփինե Սարգսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում ներկայացվել են Ազդարարման համակարգից մասին օրենքից բխող կառավարության որոշման նախագծերը:

Արփինե Սարգսյանը, ով աշխատել է կառավարության որոշման նախագծերի վրա, ներկայացրեց, որ ստեղծվելու է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, կայք, որտեղ մանրամասն ներկայացվելու են բաժինները և ձևերը՝ ինչպե՞ս կարող է ազդարարը հաղորդում ներկայացնել իրավապահներին:

Գլխավոր դատախազությունը, որը իրավասու է յուրաքանչյուր հաղորդման համար, ապահովում է դրա հաշվառումը, քննարկումը և իր իրավասության շրջանակում ընթացք տալիս դրան:

Սարգսյանի խոսքով՝ հնարավոր չարաշահումներից խուսափելու համար քաղաքացիների կողմից հաղորդում ներկայացնելու հետ կապված նախատեսվում են սահմանափակումներ:

«Օրենքով նախատեսվում է, որ հանցագործության մասին մուտքագրված հաղորդումը ենթակա է ստուգման, եթե հաղորդումը հիմնավոր է, վերաբերում է կոնկրետ պաշտոնյայի կամ մարմնի և պարունակում է  տեղեկություններ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել: Այս վավերապայմանների պահպանման դեպքում է միայն, որ ներկայացված հաղորդումը ենթակա կլինի ստուգման հետախուզական ճանապարհով: եթե այս վավերապայմանները առկա են, դատախազությունը հանձնարարական է տալիս օպերատիվ-հետախուզություն իրականացնող մարմիններին, որոնք էլ օրենքով սահմանված կարգով ստուգում են հաղորդումը», -ներկայացրեց ԱՆ աշխատակիցը:

Ինչպիսի՞ն է լինելու Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը

Կառավարության որոշման նախագծում, Արփինե Սարգսյանի ներկայացմամբ, մանրամասն ներկայացվում է, թե ինչպիսին է լինելու Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը: Այն ունենալու է սեփական կայքը, որ բրաուզերներից կարելի է օգտվել հարթակ մուտք գործելու համար, կայքում որտեղ, ինչ պատուհաններ են լինելու և ինչպես է քաղաքացին հաղորդում ներկայացնելու: «Ազդարար» պատուհանի միջոցով անձը կարող է մուտք գործել համակարգ և թողնել հաղորդագրություն:

Համակարգ մուտք գործելիս, Սարգսյանի խոսքով, քաղաքացուն հարց է տրվում՝ ցանկանում է անանուն հաղորդում թողնե՞լ, թե՞ տվյալների ներկայացման եղանակով: «Անանուն եղանակով հաղորդում տալու դեպքում քաղաքացին որևէ տվյալ՝ անուն-ազգանուն, հեռախոս, հասցե չի թողնում: Իսկ եթե անձը ցանկանում է հայտնել իր անունը, ապա մուտք է գործում հարթակ տվյալների ներկայացման եղանակով: Այսինքն՝ կարող է հանգիստ բացահայտել իր տվյալները», - ներկայացրեց Սարգսյանը:

Երբ քաղաքացին ընտրում է հաղորդում ներկայացնելու անանուն եղանակը, ընտրում է համապատասխան ցանցային դիտարկիչը, լրացնում հարցաշարը՝ նշելով հանցագործություն կատարած անձի անուն-ազգանունը, պաշտոնը կամ պետական մարմինը, որտեղ կատարվել է հանցագործությունը, իսկ «նկարագրություն» բաժնում քաղաքացին մանրամասն ներկայացնում է հանցագործությունը: Ավելին, այս համակարգում անձը կարող է հանցագործությունն ապացուցող փաստեր՝ փաստաթղթեր, աուդիո և վիդեո ֆայլեր ներբեռնել: Դրանից հետո, ԱՆ պաշտոնյայի փոխանցմամբ, քաղաքացին կարող է տեսնել իր հաղորդագրությունը և նույնիսկ, եթե ցանկություն ունի, խմբագրել այն: Հաղորդումը հաստատելուց հետո դրանով արդեն զբաղվում են դատախազության մասնագետները:

Եթե հաղորդումը անանուն է թողնում քաղաքացին, ապա «չաթ» պատուհանի միջոցով անձին տրվում է պայմանական անուն և գաղտնաբառ: «Այս հարթակի կարևորությունն այն է, որ մենք ունենք հետադարձ կապ պատուհան, որի միջոցով Գլխավոր դատախազությունը, եթե գտնում է, որ ինչ-ինչ տվյալներ ազդարարը պակաս է լրացրել և կարող է հետադարձ կապի միջոցով ստանալ ազդարարից, ապա «հետադարձ կապ» պատուհանի միջոցով նա կարողանում է շփվել, կապ պահպանել ազդարարի հետ», - ներկայացրեց Արփինե Սարգսյանը՝ ընդգծելով, որ այդ կապը չպետք է պարտավորեցնի ազդարարին հայտնել իր անձնական տվյալները դատախազությանը:

«Գործ տվո՞ղ», թե՞ ազդարար

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության վարչության առաջատար մասնագետը ցրում է մարդկանց շրջանում մտավախությունները, թե ոչ ճիշտ հաղորդում ներկայացրած անանուն անձինք կարող են պատժվել: ««Ազդարարման համակարգի մասին» օրենքում նախատեսել ենք, որ իրավասու մարմինները, որոնք ընթացք են տալու հաղորդմանը, իրավունք չունեն միջոցներ ձեռնարկել, որ անանուն հաղորդում ներկայացրած ազդարարի անձնական տվյալները բացահայտվեն», - ասաց Սարգսյանը:

Ավելին, եթե որևէ կերպ ազդարարի անունը կամ անձնական տվյալները հայտնի են դառնում և գաղտնի չի պահվում, ապա նախատեսվում է վարչական պատասխանատվություն: Իսկ եթե ազդարարի տվյալները ապօրինի հրապարակվում են, ապա իրավապահ համակարգի ներկայացուցիչը քրեական պատասխանատվության է ենթարկվելու:

Դիտարկմանը, թե դեռևս օրինագծի քննարկման ժամանակ հնչում էր տեսակետ, որ ազդարարնեը համարվում են «գործ տվողներ», ԱՆ ներկայացուցիչն արձագանքեց, որ նման բան ասելու հիմքեր չկան:

««Գործ տվող» ինստիտուտի հետ կապված ընկալումները կարող են թյուրըմբռնման տեղիք տալ և պետք չէ կապել այս օրենքի հետ, քանի որ Ազդարարման համակարգի մասին օրենքը պարզապես ստեղծում է այն իրավական հիմքը, որի միջոցով հասարակությունը կկարողանա նպաստել կոռուպցիոն բնույթի դեպքերի, շահերի բախման հանցագործությունների բացահայտմանը և կկարողանա հասարակության շրջանում ձևավորել կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունք: Միտումն այն է, որ ցանկացած քաղաքացի իրեն համարի այն կարևոր օղակներից մեկը, որը կկարողանա պայքարել կոռուպցիայի դեմ», -ներկայացրեց Արփինե Սարգսյանը:

Ազդարարման համակարգի մասին օրենքից բխող և դաշտը կարգավորող կառավարության որոշումների նախագծերը մինչև այս տարեվերջ կընդունվեն կառավարության նիստում:

Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը, որի մասին որոշումը պետք է 2018-ի հունվարի 1-ից մտնի ուժի մեջ, ստեղծվելու է մինչև հուլիսի 1-ը:

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին Այսօր, 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սև բերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան Այսօր, 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է Այսօր, 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն Այսօր, 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան Այսօր, 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով Այսօր, 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել Այսօր, 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ Այսօր, 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից Այսօր, 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը Այսօր, 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» Այսօր, 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ Այսօր, 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ Այսօր, 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում

Տվյալ բաժնի վերջին նյութերը