14/12/2017 17:25
ԱԳ նախարարը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր
Դեկտեմբերի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոյին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Էդվարդ Նալբանդյանը կարևորել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գործունեությունը Հայաստանի և Եվրամիության միջև կապերի խորացման գործում:
Դիոգո Պինտոն ներկայացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայի ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր փոխանակվեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող ակնկալիքների վերաբերյալ: