14/12/2017 18:41
Տատիկը տոնածառը պատահաբար զարդարել է կանացի կիսավարտիքներով. Լուսանկար
Իռլանդիայից Ալեքս Բերմինհեմը Twitter-ում պատմել է իր տատիկի տանը նախամանորյա արտասովոր զավեշտալի դեպքի մասին: 74-ամյա կինը գնել է ամանորի գնդեր և դրանցով զարդարել տոնածառը: Սակայն պարզվել է, որ տատիկին բնավ էլ տոնական զարդարանքներ չեն վաճառել, հայտնում է Lenta.ru-ն:
Թոռնուհին տատիկին բացատրել է, որ նա ներքնաշոր է գնել, որը փաթեթավորված է թափանցիկ գնդի տեսքով: Ներսում գտնվող կիսավարտիքները եղել են լյուրեքսով, ինչը մոլորության մեջ է գցել ծեր կնոջը:
«Իմ 74-ամյա տատիկը Սուրբ Ծննդյան տոնի այդ գնդերը գնել է տան համար ապրաքների խանութում: Երբ ես սկսեցի դրանք կախել տոնածառի վրա, հասկացա, որ տատիկը, ինքն էլ չիմանալով, գնդերի մեջ փաթեթավորված փայլուն կիսավարտիքներ է գնել»:
Իռլանդուհու պատմությունը տարածում Է գտել Twitter-ում: Նրա պատմությունը 7,5 հազարից ավելի օգտատեր է մեկնաբանել:
My 74 year old grandmother bought Christmas baubles in Dunnes Stores, which I have just realised upon decorating her tree that unbeknownst to her upon purchase, they are in fact, lavender glitter G-strings.
— Alex. (@Alex_Bermingham) December 11, 2017
Wishing everyone a kinky Christmas this holiday season. pic.twitter.com/saLDl4vcwa