14/12/2017 12:11
Դեղերի գները կիջնեն. Առողջապահության նախարար
Առողջապահության ոլորտում գների իջեցման նախանշաններ կան, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
«Մենք, համենայնդեպս, այդ ուղղությամբ աշխատում ենք։ Նախատեսում ենք, որ դեղերի գները կիջնեն։ Ձեռնարկել ենք կենտրոնացված գնումների նախագիծ, որի շնորհիվ պետական պետվերով ձեռք բերվող դեղերի՝ 20-23 տոկոս գների իջեցում կունենանք», - ասաց նախարարը՝ անդրադառնալով գնաճին։