14/12/2017 20:20
Դուեյն «Ժայռ» Ջոնսոնի անվանական աստղը հայտնվել է Հոլիվուդի Փառքի ծառուղում (Տեսանյութ)
Դերասան, պրոդյուսեր և ռեսթլեր Դուեյն «Ժայռ» Ջոնսոնի անվանական աստղը հայտնվել է Հոլիվուդի Փառքի ծառուղում: Հոլիվուդյան բուլվարի մայթին ներսարված գրանիտե այս խորհրդանիշի բացման արարողության տեսագրությունը նախօրեին զետեղվել է YouTube տեսահոսթինգում՝ Variety հանդեսի ալիքում, հայտնում է ТАСС-ը:
Ջոնսոնը շնորհակալություն է հայտել իր երկրպագուներին, ազգականներին, գործընկերներին, նաև բոլոր նրանց, ովքեր իրեն օգնել են կարիերա անել:
Արարողությանը եկել Էին դերասանի տասնյակ երկրպագուներ, նրա բարեկամներն ու գործընկերները: