14/12/2017 11:23
Հայաստանում կայանալիք 3 խոշոր իրադարձություներով պայմանավորված՝ ՀՀ ճանապարհները կբարեկարգվեն
2018 թվականին Հայաստանում կայանալու են երեք խոշոր իրադարձություններ, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը, Երևանի հիմնադրման 2800 ամյակի միջոցառումները, ինչպես նաև հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը», - ասաց վարչապետը՝ նշելով, որ կազմակերպչական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Հաշվի առնելով, որ այս կապակցությամբ Հայաստանում ակնկալվում է զբոսաշրջային այցեր՝ վարչապետը ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին, ՀՀ բոլոր մարզպետներին հանձնարարեց, իսկ Երևանի ու Գյումրու քաղաքապետներին առաջարկեց երկամսյա ժամկետում համատեղ միջոցներ ձեռնարկել` Երևան քաղաքի, ինչպես նաև Գյումրիի ու Վանաձորի, ՀՀ այլ մարզկենտրոն քաղաքների մուտքի ու ելքի ճանապարհների ճարտարապետական լուծումների կանոնակարգման ու միջավայրի բարեկարգման ուղղությամբ:
«Առանձնակի կարևորել «Զվարթնոցից» դեպի Երևան տանող և «Շիրակ» օդանավականաից դեպի Գյումրի տանող ճանապարհների հատվածները», - ասաց Կ. Կարապետյանը:
Նա հանձնարարեց արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ: