14/12/2017 11:43
Այս տարի ավելի գիտակցաբար կանցկացնենք Նոր տարին. հունվարի 3-ը, 4-ը և 5-ը կլինեն աշխատանքային օրեր
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց նախածննդյան օրերի քանակը կրճատելու մասին որոշման նախագիծը: Այսպիսով՝ 2019-ից հունվարի 3-ը, 4-ը և 5 աշխատանքային օրեր են համարվելու:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։
Նախագծի ընդունումը միտված է պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը։
Նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը և պետական մակարդակով նշելուն և կապահովի պետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը։
«Այս տարի ավելի գիտակցաբար կանցկացնեք Նոր տարին՝ հաշվի առնելով, որ մյուս տարի ավելի քիչ ենք հանգստանալու», - ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նշնենք, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2018թ հունիսի 1-ից։