14/12/2017 12:20
Սանտա Կլաուսը շնորհավորել է բոլոր մարդկանց Ամանորը
Մոտենում է Ամանորը, Սանտա Կլաուսը շտապում է կարդալ բոլոր նամակները, որոնք ստացել է երեխաներից: Շուտով նա կլքի Լապլանդիայում գտնվող իր գյուղը և կուղևորվի երկարատև ճանապարհորդության: Բայց մինչ այդ, բարի պապիկը շնորհավորել է բոլորին տոների առթիվ, հայտնում NTDTV-ն:
«Մաղթում եմ, որ բոլոր մարդիկ Ամանորի գիշերն անցկացնեն հարազատների և բարեկամների ընկերակցությամբ, նաև կիսվեն իրենց գթասրտությամբ ու սիրով: Բոլորին երջանիկ Ամանոր եմ մաղթում և շատ երջանիկ Նոր Տարի», - ասվում է Սանտայի ուղերձում: