14/12/2017 23:35
Աշխատավարձի բարձրացման տեմպը մի քիչ ավելի բարձր է, քան՝ գնաճը. Սերժ Սարգսյան
Հայաստանում որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Բայց ընդհանուր գնաճը կառավարելի է: Եվ հաշվի առնենք այն հանգամանքը, որ, թեև, բոլորն ասում են՝ աշխատավարձերը չեն բարձրացնում և այլն, աշխատավարձի բարձրացման տեմպը այսօրվա դրությամբ մի քիչ ավելի բարձր է, քան՝ գնաճը», - նշել է նա։
«Սա, կարծում եմ, շատ կարևոր հանգամանք է, նույնը՝ 2016 թվականին էր», - ընդգծել է Ս.Սարգսյանը։