14/12/2017 12:03
Նախածննդյան տոների կրճատումը չի ազդի դպրոցական արձակուրդների վրա
ՀՀ կառավարությունը հաստատել է նախածննդյան օրերի քանակը կրճատելու մասին որոշման նախագիծը: Այսպիսով՝ հունվարի 3-ը, 4-ը և 5-ը աշխատանքային օրեր հայտարարվեցին:
Որոշումը, սակայն, չի ազդելու դպրոցական արձակուրդների վրա:
«Դպրոցական արձակուրդները սահմանվում են ուսումնական պլանով և որևէ կապ չունեն որոշման հետ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը։