14/12/2017 22:52
Հայաստանը կարող է հասնել Եվրոպայի հետ վիզաների պահանջի վերացմանը 2-3 տարվա ընթացքում. Նախագահ
Եվրամիության հետ նոր համաձայանագիրը առանձին գործընթաց է, իսկ մուտքի արտոնագրի ազատականացումը այլ գործընթաց է, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Իհարկե, դրանք, ամենայն հավանականությամբ, պայամանավորված են իրարով, բայց ստորագրել նոր համաձայանագիր, չի նշանակում, որ ինքնին սկսվեց մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը: Այո, գագաթաժողովի ժամանակ եղավ կարծիք, որ անհրաժեշտ է սկսել երկխոսություն այս առումով», - նշել է Ս.Սարգսյանը։
Նա կարծիք է հայտնել, որ հաջորդ տարվա առաջին կեսին կամ մինչև այդ կսկսվի երկխոսությունը:
«Այդտեղ ևս բազմաթիվ խնդիրներ կան, դա տևական պրոցես է: Եթե լավ աշխատենք, կարծում եմ, 2-3 տարվա ընթացքում կարող ենք հասնել վերջնանպատակին», - ասել է Ս.Սարգսյանը։