14/12/2017 20:00
ԱՄՆ-ում վախեցած եղջերուներն ինքնասպանություն են գործել (Տեսանյութ)
ԱՄՆ-ի Այովա նահանգում մայրուղիներից մեկի վարորդները ականատես են դարձել ողբերգական տեսարանի: Խուճապի մատնված եղջերուները, վազելով ճանապարհի երթևեկելի հատվածով, նետվել են կամրջից ու սատկել:
Ականատեսների խոսքով` նահանգում սկսվել է եղջերուների որսի երկրորդ շրջանը: Հավանաբար, կենդանիները փախչում էին որսորդներից: Նրանք ստիպված են եղել հատել անհայտ տեղանքը:
«Կարծես, նրանք փորձել են ուղղակի փախչել՝ չիմանալով թե ուր», - պատմել է ականատեսը: