15/12/2017 16:47
Նախևառաջ «Ծառուկյան» դաշինքը քննարկում է վարչապետի՝ իր թեկնածուի հարցը. Սերգեյ Բագրատյան
Վարչապետի պաշտոնում մնալու համար Կարեն Կարապետյանը ցանկությունից զատ պետք է նաև հնարավորություն ունենա, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Հնարավորություն ունի, թե ոչ, դա ցույց կտա ՀՀԿ որոշումը», - նշեց պատգամավորը։
Aysor.am-ի դիտարկմանը՝ եթե «Ելք»-ն առաջարկի վարչապետի թեկնածու, արդյոք «Ծառուկյան» խմբակցությունը կաջակցի «Ելք»-ին՝ Բագրատյանն ասաց.
«Նախևառաջ «Ծառուկյան» դաշինքը քննարկում է իր թեկնածուի հարցը։ Երբ մենք ոչ նպատակահարմար կգտնենք թեկնածու առաջադրել, կդիտարկենք մյուս առաջարկությունները»։
Մանրամասները՝ տեսանյութում։