15/12/2017 15:36
Apple-ն արգելել է բարելավել իր ամենաթանկ համակարգիչը
Apple կորպորացիան օգտատերերին արգել է ինքնուրույն փոխել iMac Pro համակարգչի գործառական հիշողությունը: Այժմ դա հնարավոր է միայն հեղինային սպասարկման կենտրոնում, գրել է Ubergizmo-ն, փոխանցում է Lenta.ru-ն:
27-դյույմանոց էկրանով սովորական iMac-երի կորպուսում կա հատուկ բացվածք, որը բացելով՝ կարելի է տեղակայել օպերատիվ հիշողության մոդուլներ: Apple-ի նոր համակարգչում նման անցք չկա, և օպերատիվ հիշող սարքի փոխումը հնարավոր Է սոսկ մոնոբլոկը լրիվ քանդելու դեպքում: Բաղադրամասն ինքնուրույն փոխել փորձելու դեպքում օգտատերը կորցնում է երաշխիքը: iMac Pro-ի վաճառքները մեկնարկել են նախօրեին: Համակարգիչը դարձել է Apple-ի ամենաթանկ մոնոբլոկը: Սկզբնական լրակազմում է Intel Xeon W ութմիջուկանի պրոցեսորը, 32 գիգաբայթ օպերատիվ հիշողությունը և Radeon Pro Vega 56 տեսաքարտը, դրա արժեքը կազմում է 380 հազար ռուբլի: