15/12/2017 10:15
Հոկտանյան. Կառավարությունում նախորդ ռազմավարությունը դեռ չամփոփած՝ որոշում են հաջորդ ռազմավարությունը մշակել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի հետ զրույցում «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն, անդրադառնալով կառավարության վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի այն հանձնարարությանը, որ պետք է հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել, զարմացել է, թե ինչպես է կառավարությունում նախորդ ռազմավարությունը դեռ չամփոփած՝ որոշում են հաջորդ ռազմավարությունը մշակել։
«Չգիտեմ՝ ուրախանա՞մ, թե՞ լաց լինեմ այս օպերատիվությունից։ Մի կողմից պետք է նոր ռազմավարություն լինի, բայց ոչ առանց հասկանալու, թե ինչ է տվել նախորդը, որ նորը մշակվի։ Միգուցե ռազմավարությունը պետք է նրանց, որոնց մոտ կոռուպցիան բարձր է», - նշել է վերջինս։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։