15/12/2017 09:36
«Մուլտի Գրանդի» հանդիսավոր դահլիճում երեկոյան տեղի կունենա էլ ավելի հանդիսավոր «արարողություն». «Հրապարակ»
Այսօր «Մուլտի Գրանդի» հանդիսավոր դահլիճում տեղի կունենա էլ ավելի հանդիսավոր «արարողություն»` Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի հերթական նիստը` «Ծառուկյան դաշինքի» և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ, գրել է «Հրապարակ»-ը:
«Եվրոպական 40 երկրներից Հայաստան են ժամանել ԵՊՌ մոտ 60 պատգամավոր և կուսակցության ղեկավար` դաշինքի ղեկավար Յան Զահրադիլի գլխավորությամբ: Երեկոյան «Փարավոնի» կոնֆերանս-դահլիճում էլ տեղի կունենա համաժողով` ԵՊՌ և «Ծառուկյան» դաշինքների մասնակցությամբ` «Կառուցենք ավելի բարգավաճ աշխարհ» կարգախոսով, որը քննարկելու է տնտեսական և քաղաքական հարցերի լայն շրջանակ: Ի դեպ, համաժողովին հայաստանյան այլ ուժեր չեն մասնակցելու», - հավելել է թերթը: