15/12/2017 14:59
Մեքսիկացի ծաղրածուներն անցնող տարին ավարտում են ուխտագնացությամբ (Տեսանյութ)
Մեքսիկացի ծաղրածուներն ամենամյա ուխտագնացություն են կազմակերպել դեպի Լատինական Ամերիկայի ամենահայտնի տաճարներից մեկը՝ Մեխիկոյի Կույս Մարիամ Գվադելուպացու եկեղեցի, հայտնում է NTDTV-ն:
Ժամանցային ոլորտի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել Կույս Մարիամին այն բանի համար, անցնող տարի բոլորն աշխատանք են ունեցել:
Ծաղրածուներն ուխտագնացություն կազմակերպում են արդեն ավելի քան 30 տարի: