15/12/2017 16:44
ԱՄՆ-ում կինը բիտկոյիններ է օգտագործել ԻՊ-ին օգնելու համար
Նյու Յորքում մի կնոջը մեղադրանք է առաջադրվել բիտկոների և այլ կրիպտոարժույթների լվացման համար, որոնցից ստացված գումարը նա ուղարկել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը (արգելված է Ռուսաստանում), հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
27-ամյա Զուբիա Շահնազը մեղադրվում է նաև բանկային խարդախության և փողերի լվացման համար: Նա մնում է կալանքի տակ: Դատարանը մերժել է նրան գրավով ազատ արձակելու առաջարկը
Զուբիա Շահնազը ծնվել է Պակիստանում: Դատախազի խոսքերով, նա խարդախությամբ ստացել է բանկում 85 հազար դոլարի վարկեր` բիտկոնների ձեռքբերման համար:
Բիտկոինը վիրտուալ արժույթ է: Թեև դա վճարման օրինականացված միջոց չէ, սակայն այս տարում արժույթի փոխարժեքը կտրուկ աճել է: