15/12/2017 12:19
Ամերիկյան կործանիչները ռուսական ինքնաթիռներ են որսացել Սիրիայի երկնքում
ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող F-22 կործանիչները օդ են բարձրացվել Սիրիայի երկնքում Եփրատ գետի շրջանում երկու ռուսական մարտական ինքնաթիռ որսալու համար: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան զինվորական ներկայացուցիչներին:
Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի Եփրատ գետի հարակից շրջանում: Հեռուստաալիքի տվյալներով՝ ռուսական ինքնաթիռները հատել են դեէսկալացիոն գոտտու սահմանը, իսկ ամերիկյան կործանիչները մի քանի նախազգուշացնող լուսային ազդանշաններ են արձակել:
Տարածքում է գտնվել նաև ռուսական Су-35 կործանիչը:
Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման մասին հուշագիրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներն ստորագրել են 2015-ի հոկտեմբերի 20-ին: