15/12/2017 19:00
ԵՄ-ի երկրների ղեկավարները հաստատել են անցումը Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին
ԵՄ-ի երկրների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողովում հաստատել են անցումը հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների երկրորդ փուլին, հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով գագաթնաժողովի վերջին նստաշրջանի սկսվելուց հետո, որը նվիրված էր Brexit-ին:
«Ղեկավարները հաստատեցին անցումը Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին», - ասել է նա:
Եվրահանձնաժողովը և Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 7-ին հայտարարել են հանրակցությունից Brexit- ի պայմանների շուրջ բանակցությունների առաջին փուլի ավարտվելու մասին:
Երկրորդ փուլը նվիրված կլինի երկամյա անցումային ժամանակաշրջանի պայմաններին, որն սկսվելու 2019 թվականի մարտի 29-ից (Brexit-ի օրը), և Բրյուսելի ու Լոնդոնի միջևապագա առևտրական համաձայնագրի սկզբունքներին: