15/12/2017 11:37
Իրանը հրթիռներ է արտադրում՝ խախտելով ՄԱԿ-իԱԽ բանաձևերը. ԱՄՆ
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Իրանը թաքնվել է «միջուկային համաձայնագրի» հետևում և խախտում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերն՝ արտադրելով հրթիռներ, փոխանցում է РИА Новости-ն:
«Բոլորը կենտրոնացած են միջուկային համաձայնագրի վրա, իսկ Իրանը թաքնվում է դրա հետևում՝ անդադար սպառնալով այնտեղից դուրս գալ», -հայտարարել է Հեյլին Վաշինգտոնում մամուլի ասուլիսի ժամանակ;
Միևնույն ժամանակ նա կրկին մեղադրել է Իրանին հանրապետությանն արգելող ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը խախտելու համար:
«Միջուկային համաձայնագիրը կարևոր է, սակայն կարևոր են նաև ՄԱԿ-ի ԱԽ բոլոր բանաձևերը», - նշել է նա:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Իրանին «դիմակայելու» համար կաշխատի միջազգային կոալիցիա ստեղծելու ուղղությամբ: «Մենք ստեղծում ենք կոալիցիա, որ իսկապես դիմակայենք Իրանին և այն ամենին, ինչ նա անում է», - ասել է Հեյլին: