15/12/2017 20:25
Իրանի ԱԳՆ ղեկավարն ԱՄՆ-ին կշտամբել է զենք վաճառելու համար՝ Եմենի բնակչությանը սպանելու նպատակով
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ին կշտամբել է իր դաշնակիցներին զենք վաճառելու համար՝ Եմենի հակամարտության ժամանակ խաղաղ բնակչությանը սպանելու նպատակով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Twitter-ի էջին:
«Այն դեպքում, երբ Իրանն առաջին օրից սկսած Եմենում հրադադարի, օգնության ցուցաբերման և երկխոսության կոչ է անում, ԱՄՆ-ն զենք է վաճառել իր դաշնակիցներին՝ թույլ տալով սպանել խաղաղ բնակիչներին և սով ստեղծել: Ոչ մի քանակությամբ այլընտրանքային փաստեր կամ վկայություններ չեն թաքցնի ԱՄՆ-ի ներգրավվածությունը ռազմական հանցագործություններին», - Twitter-ում նշել է Զարիֆը:
2014 թվականից Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը: Մինչև վերջին ժամանակները դրան մի կողմից մասնակցում էին ապստամբ հուսիները և բանակի մի մասը, որը չեզոք վերաբերմունք ուներ երկրի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի նկատմամբ, ով դեկտեմբերի սկզբին զոհվել է իր երբեմնի դաշնակից հուսիների հետ փոխհրաձգության ժամանակ, որոնք նրան հետապնդում էին իրենց միջև տարաձայնություններ ծագելուց հետո: Հակամարտության մյուս կողմում հանդես են գալիս կառավարական զորքերը և աշխահազորայինները, որոնց օդից և ցամաքից աջակցում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան:
While #Iran has been calling for ceasefire, aid and dialogue in #Yemen from day 1, US has sold weapons enabling its allies to kill civilians and impose famine. No amount of alternative facts or alternative evidence covers up US complicity in war crimes. (https://t.co/VALDSWgMUv) pic.twitter.com/7fkbIJs9MA
— Javad Zarif (@JZarif) 15 декабря 2017 г.